Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Անհրաժեշտության դեպքում հակառակորդին վերջնական հարված կտանք

Անհրաժեշտության դեպքում հակառակորդին վերջնական հարված կտանք
06.06.2017 | 20:49

Արցախում նոր ռազմական գործողությունների դեպքում հաղթանակը հայկական կողմինն է լինելու, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Մեր գործն արդարացի է, մենք գիտենք` ինչի համար ենք պայքարում ու հաղթանակը մերն է լինելու: Հակառակորդի մոտ միշտ էլ սադրելու գործելաոճը եղել է, միշտ էլ որոշակի տեխնիկական առավելություն ունեցել են, նույնն է եղել նաև 90-ականներին ու տեսել եք` ինչպիսին է եղել ելքը: Այդպիսին կլինի նաև հաջորդ պատերազմի ելքը` հաջողությունը մերն է լինելու»,- ասաց Լևոն Մնացականյանը: Նա չբացառեց, որ հնարավոր են նոր ռազմական գործողություններ, հակառակորդը պարբերաբար լարում է իրավիճակն առաջնագծում. «Հակառակորդը գնալով աշխատելու է, որպեսզի լարվածությունն առաջնագծում միշտ պահպանվի, աշխատելու է, որ վնասներ հասցնի մեզ, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ համարժեք պատասխան տանք և անհրաժեշտության դեպքում, երբ գտնենք նպատակահարմար, վերջնական հարված տանք»,- ասաց ՊԲ հրամանատարը:

Դիտվել է՝ 4486

Մեկնաբանություններ